«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Բարեգործական համերգով ազդարարվեց «Արծրունի» հիմնադրամի ստեղծման մասին

Բարեգործական համերգով ազդարարվեց «Արծրունի» հիմնադրամի ստեղծման մասին
21.06.2019 | 19:10

Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած բարեգործական համերգով ազդարարվեց «Արծրունի» հիմնադրամի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, մշակութային գործիչ Վահան Արծրունունն է։

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, հիմնադրամը միավորելու է բժշկական տոհմերի ներկայացուցիչներին՝ հանուն ապագա բժշկության։ «Համերգից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է այն ուսանողներին, որոնք ուսման վարձի կարիք ունեն։ Բժիշկը կարող է բարեկեցիկ կյանքով չապրել, բայց նա պետք է բարեկիրթ ու բարեպաշտ լինի։ Մաեստրո Սմբատյանի ղեկավարած նվագախումբը, որ այսօր մեզ հետ է, մաեստրո Արծրունին քայլ են անում միավորելու բժշկական տոհմերը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։


Վահան Արծրունին նկատում է, որ նորաստեղծ հիմնադրամը միավորելու է անցած 100 տարիների ընթացքում ձևավորված բժշկական դինաստիաները և կաշխատի ի նպաստ համալսարանի, կրթության, բժշկական գիտության և հումանիզմի։ Ակադեմիական, համալսարանական արժեքները, ուսանողական համայնքի խնդիրները և ապագա բժիշկների հեռանկարային գործընթացները լինելու են հիմնադրամի ուշադրության կենտրոնում։
Համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը։ Կատարվեց Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը, որը պարոն Արծրունին գրել է Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Վահան Արծրունին նշեց, որ շարքն առաջին անգամ ներկայացվել է 2002 թվականին։ «Այս տարի նշվում է Կոմիտասի 150-ամյակը, և այլ ծրագիր չէր կարող ներկայացվել։ Առաջին անգամ «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը կատարվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ։ Ինձ համար չտեսնված առիթ է առաջին անգամ աշխատել նվագախմբի երաժիշտների հետ»,- նշեց Վահան Արծրունին։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ